National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.09.2022
Քննարկվել է որոշակի մասնագիտությունների դեպքում տարկետում տալու հնարավորության սահմանմանը վերաբերող նախագիծը
1 / 9

Կառավարությունը ներկայացրել է պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը վերաբերող նախաձեռնություն:

Նախկինում տարկետման իրավունքից օգտվել են բոլորը, հետագայում այն սահմանվել է միայն լավագույն բուհերի ուսանողների համար: Այժմ Կառավարությունը փորձում է մեղմացնել այս դրույթը. տարկետման իրավունք տալ ոչ թե բոլորին, այլ որոշակի մասնագիտությունների գծով:

Գործադիրի առաջարկած լրացումներն առնչվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին:

Առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի համաձայն՝ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվելու է նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Տարկետում տրամադրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը: Նշվում է, որ 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որոնք հնարավորություն չեն տալիս տարկետում ունեցող քաղաքացիներին ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը մեր երկրում եղել է 10-ամյա եւ քաղաքացիները, 17 տարեկանում ավարտելով դպրոցը, հնարավորություն են ունեցել մինչեւ 27 տարեկանը լրանալն ավարտել բարձրագույն կրթություն ստանալը` կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում եւ հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը: Առաջարկվում է 27 տարին փոխարինել 28-ով:

Պատասխանելով պատգամավորների բազմաբնույթ հարցերին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Կառավարությունը մանրամասն պլանավորել է գործընթացը, հաշվի առել կրթական ու անվտանգային խնդիրների փոխկապակցված լինելը: Նշվել է, որ պետությունը կսահմանի որոշակի պայմաններ տարկետման իրավունք ստացածների համար:

Պատգամավորներին մտահոգել է այն հարցը, որ այս կարգավորումը կարող է ուսանողի մասնագիտության ընտրությունը պայմանավորել զուտ տարկետման իրավունք ստանալու հնարավորությամբ, եւ շատերը բանակից խուսափելու նպատակով կարող են օգտվել տարկետման իրավունքից: Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ տարկետման իրավունքը կրթության անընդհատության ապահովմանն է միտված. բանակից ազատման խնդիր չկա: Կարծիք է հնչել, որ բուհերի մասնագիտությունների ու տնտեսության միջեւ խզում կա: Այս հարցում պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ նախարար Դումանյանը համակարծիք է եղել՝ նշելով, որ պատճառներից մեկն էլ բուհական մասնագիտությունների ցանկի բազմազանությունն է:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am